Էքսկուրսիա դեպի Սարդարապատ
Տևողությունը՝ 5ժ
|
Արժեքը՝ առանց զբոսավար
|
Արժեքը՝ զբոսավարով
|
Մարդատար (առավ. 3 ուղևոր) | 25 000 ՀՀԴ |
45 000 ՀՀԴ |
Մինիվեն (առավ. 7 ողևոր) | 35 000 ՀՀԴ | 55 000 ՀՀԴ |
Սարդարապատը՝ ճարտարապետական և քանդակագործական համալիր է, որը գտնվում է Երևանից 54 կմ հեռավորության վրա։
Այն հիմնադրվել է 1968 թվականին՝ ի հիշատակ 1918 թվականին թուրք ագրեսորների նկատմամբ հայերի տարած հաղթանակի։
1918 թվականին թուրքական բանակը ներխուժեց Արարատյան դաշտավայր, գրավեց Սարդարապատ գյուղը և մոտեցավ Երևանին։ 1918 թվականի մայիսի 22-ին այնտեղ տեղի ունեցավ ճակատագրական ճակատամարտը և հաղթանակ բերեց հայ ժողովրդին։
1968 թվականի մայիսին այդ պատմական ճակատամարտի 50-ամյակի ոգեկոչման շրջանակներում բացվեց այս ճարտարապետական համալիրը։ Համալիրը կառուցված է կարմիր տուֆից։ Հատկապես օրիգինալ է գեղեցիկ 35 մ բարձրությամբ զանգակատուն-դամբարանը՝ երկու կողմից հսկայական քանդակազարդ թեւավոր ցլերով: Այս հորինվածքի գաղափարը հետևյալն է՝ զանգակատունը կանգնեցվել է զոհված մարտիկների գերեզմանների տեղում, իսկ սուրբ ցլերը խորհրդանշում են Սարդարապատի ճակատամարտից ողջ մնացած զինվորներին, որոնք հսկում են գերեզմանը։
Հուշապատի հետևում գտնվում է Ազգագրական թանգարանի շենքը։ Թանգարանն ունի Հայաստանի տարբեր պատմական ժամանակաշրջանների և շրջանների իրերի մեծ հավաքածու։