Շրջայց Երևանով

Yerevan city tour

Տևողությունը՝ 3ժ.

 

  Արժեքը՝ առանց զբոսավար 

 

  Արժեքը՝ զբոսավարով 

 

Մարդատար (առավ. 3 ուղևոր)   20 000 ՀՀԴ   35 000 ՀՀԴ
Մինիվեն (առավ. 7 ողևոր)   25 000 ՀՀԴ   40 000 ՀՀԴ

 

Երևանը (նախկին Էրեբունի) 2795 տարեկան է։

Իր գահակալության 5-րդ տարում Արգիշտի Առաջին թագավորը այն կառուցել է որպես քաղաք-ամրոց։ Քաղաքի առաջին բնակիչները եղել են զինվորները՝ 6600 հոգի։ Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը հետևյալն է. "Խալդ աստծո մեծության մեջ Արգիշտին՝ Մենուայի որդին, կառուցել է այս անառիկ ամրոցը և այն անվանել Էրեբունի՝ ի հզորություն Բիաինի երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է. ... Երկիրն անմարդաբնակ էր, իսկ ահա ես մեծ գործեր եմ արել Խալդ աստծո մեծության մեջ Արգիշտի Մենուայի որդի, հզոր թագավոր, Բիայնի երկրի թագավոր, Տուշպա քաղաքի տիրակալ"։

 

Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որի համար մշակվեց Գլխավոր հատակագիծ։ Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի մշակած Գլխավոր հատակագիծը հաստատվել է 1924թ.-ին. այն նախատեսված էր 150000-ի համար: Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը 5 անգամ ավելացավ։ Երևանի շինարարությունը սկսվել է. այն կառուցվել է բազալտով, գրանիտով և մարմարով։ Ամենաշատ օգտագործվող շինանյութը վարդագույն տուֆն էր։ Քանի որ այս շինանյութը քաղաքին յուրօրինակ պատկեր ու սպեցիֆիկ երանգ էր հաղորդում, Երևանը կոչվեց "վարդագույն քաղաք"։ Հաջորդ 70 տարիների ընթացքում քաղաքի տարածքն էլ ավելի մեծացավ։

1921 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքը։

 

Erebuni hotel

Best Offers